HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». 10 դատավոր

Արդեն մի քանի օր է, դատական համակարգում իրարանցում է տիրում, քանի որ դատախազության աշխատակիցների մի խումբ' հիմնականում զինվորական դատախազությունից, ՀՀ դատական դեպարտամենտում ինչ-որ գործեր են ուսումնասիրում:

«ՀԺ»-ի տեղեկություններով' դատական համակարգում խիստ մտահոգված են դատախազության աշխատակիցների' դատական համակարգով հետաքրքրվելու փաստով, քանի որ մասնավոր զրույցներում նշվում է, որ Սերժ Սարգսյանը իրավապահների վրա պլան է դրել 10 դատավոր կալանավորել:

Զինվորական դատախազության աշխատակիցների այցելությունն իրավիճակն ավելի է լրջացնում, քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը համարվում է Սերժ Սարգսյանի վստահելի մարդկանցից մեկը:

Ներկայումս դատավորները և դատական համակարգում նրանց մերձավորները փորձում են հասկանալ, թե Սերժ Սարգսյանի իջեցրած պլանն ապահովելու համար ովքեր են դառնալու քավության նոխազ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter