HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Մարզպետը կրկեսի տոմսեր է վաճառում

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր է բաժանել և տնօրեններին հրահանգել դրանք վաճառել' մեկ տոմսը 1500 դրամ: Դասարաններ են եղել, որ ստիպված մի քանի տոմս են վերցրել և տվել գումարը:

Կատարվածի մասին Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը տեղեկացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին: Վերջինս էլ դիմել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան և ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը:

«Հրապարակի» տեղեկություններով' տոմսավաճառությունը դադարեցվել է միայն վերը նշված դպրոցոււմ, իսկ մյուս դպրոցներում տոմսերն ակտիվորեն վաճառվել են:

Մեկնաբանություններ (4)

Ara
Մարզի բոլոր դպրոցներում էլ ետ տոմսերը վաճառել են, ու ոչ միայն կրկեսի տոմսեր են վաճառում, կամավոր-պարտադիր հիմունքներով ամեն ինչի տոմս ել ծախում են աշակերտների ու դպրոցների վրա, գումարներն ել ստիպված կամ ուսուցիչներից են հավաքում, աշխատավարձից են պահում, կամ էլ աշակերտներից. ու սրա վերջը չի էլ ուզում էրևա
karen
Cirk en cirk! ))))
Anna
Mi djgoheq
Գագիկ
Միթե նորություն է: Բոլոր մարզպետներն են նույն գործն անում, մեթոդներն են տարբեր: Դպրոցները միակ կառույցներն են, որոնք անմիջական ենթակայություն ունեն: Եթե հետամուտ լինեն լրագրողները, ապա դպրոցները միայն տոմսավաճառությամբ չեն զբաղվում, այլ ընդհանրապես դպրոցները վերածվել են տոնավաճառների: Եվ այդ տոնավաճառները կազմակերպվում են մարզպետների միջոցով, ավելին` նրանց բարձր հովանու ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter