
8,6 միլիոն դրամ՝ Դամասկոսի, Հալեպի, Լիբանանի և Բաղդատի հայերի անձնագրերի տուրքերի համար
Կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը մոտ 8,6 միլիոն դրամ կհատկացվի` Հայաստանի քաղաքացիներին անձնագրեր տալու կամ դրանք փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն պետական բյուջե վճարելու նպատակով:
Գործադիրը չքննարկվող կարգով հավանության արժանացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացրած այս նախագիծը։
Ինչպես գրված է կառավարություն բերված փաստթղթում՝ 2017թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 154 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել։ Այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (104 գործ), Հալեպում (33 գործ), Լիբանանում (6 գործ), Բաղդադում (11 գործ) գտնվող Հայաստանի դեսպանություններում` Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն և դիմել են դեսպանություն` առաջին անգամ Հայաստանի անձնագիր ստանալու համար:
Մեկնաբանել