Պատահարներ Երեւանում եւ մարզերում. կան վիրավորներ
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը՝ ժամը 14.50-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 1.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի սալաքարերին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել