HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են քիմիական նյութերից

Դեկտեմբերի 13-ին` ժամը 12.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ լուծիչից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն  քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի 28-րդ բնակարանի  բնակիչ,1970 թվականին ծնված Նվեր Մալխասյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը` ժամը 16.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ջրածնի պերօքսիդից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ,1957 թվականին ծնված Անահիտ Վարդանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դեկտեմբերի 13-ին` ժամը 17.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ցինկի ֆոսֆատից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի  հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ,1958 թվականին ծնված Մարիամ Հովհաննիսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter