
951 միլիոն դրամ՝ «Կրթության ազգային ինստիտուտ»-ի խախտումների վճարման համար
«Կրթության ազգային ինստիտուտ» ընկերության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 951,5 միլիոն դրամ։
Գործադիրն այսօրվա նիստին չքննարկվող կարգով հավանության արժանացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած այս նախագիծը։
Գումարի մեծ մասը վճարվելու է տուգանքները մարելու համար։
Պետական եկամուտների կոմիտեն 2013-2015 թվականներին ու 2016 թվականի 1-ին կիսամյակում հարկային ստուգումներ է իրականացրել պետական «Կրթության ազգային ինստիտուտ»-ում, որի արդյունքում արձանագրել է, որ չի վճարվել ավելացված արժեքի հարկը։ Մասնավորապես, պետական բյուջեի դրամաշնորհներով կատարված ծրագրերը համարվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքներ, սակայն դրանք չեն վճարվել և դրանց համար արձանագրվել է վճարման ենթակա ԱԱՀ և տույժ։ Տուգանքների չափը կազմել է ավելի քան 843 միլիոն դրամ։
Մեկնաբանել