HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: 

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերականգնվող և ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգեր կիրառելու վերաբերյալ առաջարկներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի նշված համակարգերի կիրառումն ապահովող համալիր միջոցառումները և Երևանի այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որտեղ անհրաժեշտ են նման աշխատանքներ: Նիստում անդրադարձ է կատարվել նաև բուհերում «Շենքերի և կառուցվածքների սեյսմամեկուսացում» մասնագիտությամբ կադրերի պատրաստման հարցին: 

Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրների ռազմավարական ծրագրի մշակմանը՝ խորհուրդն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել վերը նշված ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև մեքենայացման և մեքենաշինության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները: 

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հաղորդումը փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի ընթացքի վերաբերյալ: 
Խորհուրդը քննարկել է նաև առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգային հարցերի շրջանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter