Արցախում քննարկել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել