
ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը
ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը։ Փակ քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 100-ը։
Շարմազանովի օգտին կողմ է քվեարկել 84, իսկ դեմ՝ 13 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։ Իսկ Արփինե Հովհաննիսյանը ստացել է 73 կողմ, 22 դեմ ձայն։ Իսկ այս քվեարկության արդյունքում անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը ստացել է 65 կողմ, 29 դեմ ձայն և ունեցել 6 անվավեր քվեաթերթիկ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նաև իր նվերը հանձնեց ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել