
Չինաստանի կառավարությունը կտրամադրի օգնություն' 100 միլիոն չինական յուանի չափով
Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակներով կստորագրվի տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության է արժանացրել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացրած այս նախագիծը:
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում' Հայաստանի կառավարության խնդրանքով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի անհատույց օգնություն հարյուր միլիոն չինական յուանի (մոտ 14,5 մլն դոլար) չափով' շտապ օգնության մեքենաների և այլ ծրագրերի քննարկման և իրականացման համար:
Հայաստանի կենտրոնական բանկը և Չինաստանի պետական զարգացման բանկը անհատույց օգնության վճարումների գրանցման իրենց համապատասխան գրքերում միմյանց անունով կբացեն անհատույց և առանց տոկոսադրույքի յուանով հաշիվ:
Մեկնաբանել