HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ վարչապետի՝ առաջնահերթությունները տրվում են հարկային ու մաքսային բարեփոխումներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է:

Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:

Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին` կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը: 

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին:

Կարևորելով համաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:  

«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Համաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter