HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Կապավոր»-ը ԱԱՀ-ն երեք տարի անց վճարելու արտոնություն ստացավ

«Կապավոր» ընկերությունը Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի գումարները երեք տարի անց վճարելու թույլտվությամբ։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած այս նախագիծը։

Որոշման նախագծում ասվում է, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի և Արցախի հանրապետության տարածքներում։ Բայց թե ինչ շինարարական աշխատանքների մասին է խոսքը, չի մանրամասնվում։

Ըստ փաստաթղթերի՝ վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում կատարել, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու է մոտ 885 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter