HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գեղանկարչական աշխատանքների պահպանման համար «Ցուցահանդեսային կենտրոն»-ին այլ տարածք կհատկացվի

Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված, մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Մաշտոցի պողոտա 11ա հասցեում գտնվող տարածքը կփոխանակվի Մակար Նահապետյանի սեփականությունը հանդիսացող, Ադոնցի փողոց 7 շենքում գտնվող տարածքի հետ։

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Նախագծում ասվում է, որ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել մշակույթի նախարարը՝ տեղեկացնելով, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ կազմակերպության ներկայիս ֆոնդապահոցը գտնվում է նկուղային հարկում, որտեղ պահպանվում են լավագույն ստեղծագործողների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, չկան համապատասխան պայմաններ՝ թանգարանային արժեքների պահպանության համար, և խնդրել է «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ին տրամադրած տարածքը փոխանակել Մակար Նահապետյանի տարածքի հետ։

Մշակույթի նախարարությունը, տալով իր համաձայնությունը, բարձրացված խնդրի վերաբերյալ գույքի կառավարման վարչությանը առաջարկել է կատարել այդ փոփոխությունը։

Վարչության փոխանցամբ՝ փոխանակվող գույքերը համարվում են համարժեք և կողմերի մոտ որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter