«Հրապարակ». Կարեն Կարապետյանի կադրերը անվերադարձ արձակուրդ են գնում
Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է խորհրդականներից մեկը՝ Հրաչյա Մուրադյանը: Մելքոնյանին «ՀայՌուսգազարդից» բերել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Անվերադարձ արձակուրդ է գնացել Կարապետյանի կադրերից ևս մեկը՝ քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Արձակուրդից հետո նա կվերադառնա նախկին աշխատավայր՝ «ՀայՌուսգազարդ»:
Աշխատանքից ազատվել է նաև երեխաների պաշտպանության բաժնի երկարամյա պետ Սեդա Բարսեղյանը, նրան փոխարինում է Իդա Խաչատրյանը:
Փոխվել է նաև կոմունալ տնտեսության վարչության պետը: Տիգրան Աբրահամյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Արտյոմ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել