HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստին

Փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր:

Մասնավորապես քննարկվել են ԱՊՀ մասնակից-պետությունների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ մասնակից- պետությունների հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը:

Ներկայացվել են նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010 թվականների, Գիտատեխնիկական տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter