HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել «Սևան ազգային պարկի» բարեփոխման ու զարգացման հայեցակարգ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Ըստ կառավարության կայքի՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ:

 «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում», - ասել է կառավարության ղեկավարը:
 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Հարգարժան վարչապետ եթե Դուք բնապահպանության նախարար եք նշանակել Արծվիկ Մինասյանին, ապա անիմաստ է խոսել փող աշխատելու կամ որևե նորմալ տնտեսական գործունեւթյան մասին։ «Սևան» ազգային պարկի, Սևանա լճի և նրա ավազանի էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, տորիզմի ու հանգստի / ռեկրեացիոն/ ռեսուրսների օգտագործման վերաբերյալ գոյություն ունեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գիտական աշխատանքներ՝ մենագրություններ ,հաշվետվություններ, հոդվածներ։ Այժմ կարիք չկա նոր հեծանիվ հայտնագործելու, պարզապես պետք էր նախարար նշանակել այն մարդուն, որը քիչ թե շատ տեղյակ կլիներ ինչպես Սևանի այնպես էլ Հայաստանի բնապահպանական և բնօգտագործման խնդիրներին։ Հավատացեք մենք նման բարձորակ կադրերի պակաս չունենք։ Ինչ կարելի է սպասել մի նախարարից, որին վաղը կարող են նշանակել գյուղատնտեսության, մյուս օրը առողջապահության կամ պաշտպանության նախարար, քանի֊որ նա ներառված է կոալիցիայի նոմենկլատուրային ցուցակում։ Հարգարժան վարչապետ որպեսզի որոշ պատկերացում կազմեք Սևանա լճի ափամերձ տարածքների՝ հատկապես լողափերի օգտագործման մասին ամառային Ձեր մեկ օրը զոհաբերեք Սևան ոչ պաշտոնական, մասնավոր այցելությանը։ Բազմիցս ասվել է, Հայաստանը ունի այն բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա առաջնակարգ տուրիստական երկիր։ Պարզապես անհրաժեշտ է օգտագործել այդ գործը տիրապետող մասնագետների և մենեջերների կարողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter