Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ
Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել շուրջ 400 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել