HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ

Երեկ`ժամը 13:37-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Իջևան քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել`14:03-ին: 

Գլանատակառում այրվել է մոտ 2 տ մազութ:

Նույն օրը` երկու մարտական հաշվարկի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբի ուժերով ժամը 16:30-ի սահմաններում մարել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող «Ջեներալ Տրանս Վորլդ» ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին «Անվադողերի» գործարան) բռնկված հրդեհը: 

Ծծումբի պահեստում այրվել են ծծումբի պարկեր (30 քմ):

Իսկ ժամը 17:00 ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող ջերմոցների կաթսայատանը: Այն մարվել է տեղի ուժերով, թեեւ ահազանգով անմիջապես դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Այրվել է կաթսայատան առաստաղի ջերմամեկուսիչ շերտը`10 քմ մակերեսով: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter