HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային դիտորդը հրաժարվեց գնահատել ընտրությունների ընթացքը

Երևանի թիվ 2 ընտրատարածքի 2/51 (134 հիմնական դպրոց) ընտրատեղամասում իր ընտրական իրավունքը կիրացնի 1845 քաղաքացի, որոնցից  15:30-ի դրությամբ 637-ն արդեն կատարել է ընտրությունը։ Նրանցից 14-ին քվեարկության ընթացքում ցուցաբերվել է օգնություն։ Հանձնաժողովի քարտուղար Քրիստինե Իվանյանի («Ժառանգություն» խմբակցություն) խոսքերով՝ այլ անձանց օգնությամբ քվեարկողները ոչ միայն մեծահասկաներն են, այլև հաշմանդամություն ունեցող անձինք, կույրերն ու լսողության խնդիր ունեցողները: «Բոլորին էլ անծանոթ անձինք են օգնել, իսկ այցելությունը բավականին ակտիվ է»,- հավելում է Քրիստինե Իվանյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձ Վ․ Մուրադյանը, որն ընտրատարածքը բացվելուն պես հետևում է ընտրական գործընթացին, նշեց, որ 2/51ընտրատեղամասում խախտումների դեպքեր չեն գրանցվել. «Սկզբում հերթի գոյացություն կար, բայց շուտով շտկեցին, և ամեն ինչ կարգավորվեց»:

Իսկ միջազգային դիտորդ Ալինա Զոլոտարևնան հրաժարվեց ԱԺ ընտրությունների ընթացքի մասին որևէ մեկնաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե ինքն իրավասու չէ կարծիք հայտնել:

Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքի 2/57 ընտրատեղամասում տարածքային ցուցակներով իրենց թեկնածությունն են առաջադրել Զարուհի Բաթոյանը և Կարեն Չիլինգարյանը՝ «Ելք» դաշինքից, Ստյոպա Սաֆարյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը՝ «ՀՀԿ»-ից։ 

Շողիկ Ղազարյան

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter