Վանաձորի 23/20 ընտրատեղամասում ընտրողների զգալի ակտիվություն կա
Վանաձորի 23/20 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1906 քաղաքացի՝ հիմնական և լրացուցիչ ցուցակները միասին: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրական իրավունքն իրացրել է 255 ընտրող: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ամիրխանյանի խոսքով՝ քաղաքացիներն ակտիվ մասնակցում են ընտրությանը, առկա է ընտրողների զգալի հոսք: Հանձնաժաղովի նախագահի միջնորդությամբ ընտրասենյակի մուտքի մոտ հսկողություն էին իրականացնում ոստիկանները, քանի որ տեղամասում արդեն իսկ առկա էին սահմանված թվով ընտրողներ, իսկ ընտրասենյակից դուրս ընտրելու իրենց հերթին էին սպասում ավելի քան քսան ընտրողներ: Ընտրատեղամասը, որը տեղակայված է Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում, այդքան էլ բարենպաստ չէ ընտրության համար: Դիտորդական առաքելություն իրականացնող Լուսինե Սաքանյանի խոսքով՝ ընտրախախտումներ չեն եղել, գրանցվել է քաղաքացիներին օգնելու տասը դեպք: Տեխնիկական գրանցումն իրականացնող սարքի հետ կապված թերություններ ևս չեն արձանագրվել: Ընտրական գործընթացը վերահսկվում է չորս քաղաքական ուժերի վստահված անձանց, 9 տեղական դիտորդների և մեկ ԶԼՄ ներկայացուցչի կողմից:
Հավելենք, որ Վանաձորի 23/20 ընտրատեղամասում ընտրական գործընթացը տեսաձայնագրվում է:
Գոհար Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել