Բազմաթիվ օգնությա կարիք ունեցողներ՝ Գուգարքում
Լոռու մարզի Գուգարք համայնքում գործում է թվով 3 ընտրատեղամաս։ Մեր սյցի պահին 24/01 ընտրատեղսմասում բավականին ակտիվ էր։ Ընտրողների մի մասն ընտրելու իր հերթին էր սպասում: Մոտ 30-նն էլ հերթ էին կանգնել միջսնցքում։ 24/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սյուզաննա Բարսեղյանի խոսքով՝ ժամը 10.40-ի դրությամբ տեղամասում ընտրել է գրանցված 1803 ընտրողից 149-ը։
Տեղամասում դիտորդներ կան «Թրանսփարենսի ինթերնեյշնլ», «Իրավունքի Եվրոպա», Ազատ հասարակության ինստիտուտ, Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ, Ազատ երիտասարդների խորհուրդ, Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն կազմակերպություններից։
Վստահված անձինք ոնեն «Ելք»-ը, «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի դիտորդ Արմեն Չափուրյանի խոսքով՝ առավոտից թեև կոպիտ խախտումներ չեն արձանահրվել, սակայն բնակչության տեղեկացված չլինելու պաճատով շատերն են կուսակցությունների թերթիկները քվեախցում աղբարկղ գցելու փոխարեն դրանք իրենց հետ փորձում դուրս բերել։ Մեր ներկա գտնվելու պահին ևս նմանատիպ մոտ 10 դեպք գրանցվեց։ Գուգարքի այս տեղամասում շատ են նաև ընտրելիս օգնության կարիք ունեցողները։
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել