HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակումներ թիվ 9/07 ընտրատեղամասում

Ամալյա Մարգարյան 

Ժամը 08:00-ին 4-րդ ընտրատարածքում գործող (ընդգրկում է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն և Նորք -Մարաշ) թիվ 9-ը ընտրատեղամասում գործող 4 տեղմասեր սկսել են աշխատանքը: 10:35-ի դրությամբ 9/7 ընտրատեղամասում կուտակումներ են, ինչպես նշում է հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Հսվսեփյանը, պատճառը այն է, որ մարդիկ շատ են եկել. «Չգիտեմ ինչի արդյունքով է, մարդիկ եկել են ընտրեն, սարքերի պատճառն էլ է, հանձաժողովն էլ չի հասցնում»: Շենքում առանձնացված չեն մուտքի ու ելքի դռները, հանձնաժողովի նախագահը մեր այն հարցին, թե ինչու չկան այդ պայմանները, նշեց. «Ոստիկաններին ասեք թույլ չտան մտնեն»: Հետո ինքը մոտեցավ ոստիկանության աշխատակցին՝ դիմելով, որպեսզի փակեն դուռը, սակայն ոստիկանության սպան ասաց, որ եթե մուտքի դուռը փակեն, 1-ին հարկում գործող ընտրատեղամասը ևս կփակվի: Ընտրատեղամասի տարածքում չորս տեղամասեր են, որոնցից երկուսը նույն շենքի առաջին և երկրորդ հարկերում են տեղակայված: Քիչ առաջ ընտրատեղամասում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի դիտորդ Վահան Խանիկյանը նախագահին ասում էր, որ գրանցամատյանում արձանագրվի, որ ընտրողներից մեկի հերթական համարը չէր համապատասխանում սարքի թվին, նախագահ Ա. Հովսեփյանը հրաժարվում էր՝ նշելով, որ ՏԸՀ-ից ասել են, թե կարող են չգրանցել: «Կարա իրա մոտ գրանցի»,- ասաց նախագահը: Նա նաև բորբոքվել էր դիտորդի պնդումներից հետո: «Առավոտ ժողով անելիս ասել եմ՝ եթե մի բան եք տեսնում, եկեք իմձ ասեք, մեկը ընդեղ ա ժուռնալների մեջ քուջուջ անում, մեկը ստեղ, հասկացանք, փոխանակ մեկը մեկին օգնեն, խանգարում ենք»,- նշեց Արմեն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ 4-րդ ընտրատարածքում տարածքային ցուցակներով առաջադրված են ՀՀԿ ներկայացուցիչ Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանը, Կոնգրես-ՀժԿ դաշինքից՝ Լևոն Զուրաբյանը:

9/07-ում ընտրողների թիվը 2174 է՝ ըստ հերթական համարների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter