Չարենցավանի ընրատեղամասերում ԱՊՀ դիտորդների դիտարկումը հաշված րոպեներ է տևում
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկակայացուցիչները դեռևս ոչ մի լուրջ խախտում չեն արձանագրել քաղաքի ընտրատեղամասերում։ Այս մասին 27/08 ընտրատեղամասում մեզ հետ զրույցի ժամանակ ասաց առաքելության ներկայացուցիչ Մարինա Լապենկոն։ Նկատված թերություններից դիտորդը նկատեց միան հետևյալը. «Խոսվում է, որ սարքավորումները չեն ճանաչում ընտրողների մատնահետքերը»:
Հարկ է ընդգծել, որ նշված դիտորդներին հանդիպել էինք նաև 27/07 ընտրատեղամասում։ Երկու դեպքերում էլ նրանք, հանձնաժողովների քարտուղարներից ճշտելով ընտրությունբերի ընթացքը, հաշված վայրկյաններում լրացրին արձանագրությունները և հեռացան առանց լուրջ դիտարկում իրականացնելու։
27/08 ընտրատեղամասում գրանցված ընտրողների քանակը 1802 է, որոնցից 184-ը 11:00-ի դրությամբ կատարել են իրենց ընտրությունը։
Տրդատ Մուշեղյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել