HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ ընտրակաշառքի վերաբերյալ

«Հետքի» խմբագրությունը ահազանգ ստացավ, որ Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 5/14 ընտրատեղամասի հարևանությամբ ընտրակաշառք են բաժանում: Մենք շտապեցինք դեպքի վայր, որտեղ կարմիր գույնի մեքենայի մոտ մարդիկ էին հավաքված: Դեպքի առթիվ ահազանգած քաղաքացին հայտնել  էր, որ քաղաքացիները, նախօրոք ցուցակագրված մոտենում էին մեքենային, այնուհետև գնում ընտրատեղամաս քվեարկություն կատարելու: Քվեարկելուց հետո, դարձյալ մոտենում էին մեքենային ու ստանում գումարը: Գործընթացը չհասցրեցինք լուսանկարել, բայց, նկատելով մեզ, մարդիկ հեռացան մեքենայի մոտից, իսկ մեքենան շարժվեց' կանգնելով մի փոքր հեռու:

Մեզ մոտեցավ մի քաղաքացի, ով ներկայացավ որպես Ֆիլիպ Կիրակոսյան: Նա հորդորում էր քաղաքացիներին քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին: Այնինչ մեզ ահազանգած քաղաքացին պնդում էր, որ իրականում Ֆիլիպ Կիրակոսյան ներկայացած անձը Հանրապետական կուսակցության անդամ է և իրական անունն է Ռուբեն Եղիազարյան։ Քաղաքացին նշում էր նաև, որ Ռուբեն Եղիազարյանը հանդիսանում է Աջափնյակ համայնքի «Դավիթաշենի 2/Լ-2» համատիրության նախագահը: 

Շուշան Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter