HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկի 33/7 ընտրատեղամասում ակտիվ են օգնության կարիք ունեցող տարեց ընտրողները

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 33/7 ընտրատեղամասում ընտրությունները մեկնարկել են բնականոն հունով: Այս տեղամասում ժամը 10:30-ի դրությամբ քվեարկել է 163 ընտրող, որից մեկը` լրացուցիչ ցուցակով: 33/7 տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1804 է: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արթուր Հաջաթյանի խոսքով` Արթիկի 33/7 տեղամասում առայժմ ոչ մի խախտում չի գրանցվել: Տեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ -ական Աննման Ղուլիջօղլյանի հավաստմամբ` տեղամասում տեխնիկական խափանումներ ևս չեն եղել: Տեղամասում ակտիվ են նաև տարեց ընտրողները, ովքեր հաճախ օգնության կարիք են ունենում: Հիշեցնենք, որ Շիրակի մարզն ընդգրկում է թիվ 11 ընտրատարածքը: Այստեղ տարածքային ընտրակարգով առաջադրված են «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը: Մարզում ակտիվ պայքարի մեջ է նաև ՀՅԴ-ն. այստեղ առաջադրված են նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղակալ Հակոբ Մաթիլյանը, Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը:

Անահիտ Հակոբյան, Էլմիրա Միրաբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter