HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվերաթերթիկները՝ հսկողությունից դուրս

Երեւան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջանների թիվ 4 ընտրատարածքի թիվ 10/17 ընտրատեղասը գտնվում է դպրոցի 2-րդ հարկի միջանցքում, որը հնարավորություն է տալիս մարդկանց ազատ ելք ու մուտք անել։ 

Քվեարկության սենյակում սեղանին առանց հսկողության դրված են քվեաթերթինկները եւ ծրարները, որոնք դեռ նոր պետք է գործածվեն։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են չօգտագործված քվեաթերթիկներն այդտեղ դրված, հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց, որ «ձեւը տենց ա»։ Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Պողոսյանի խոսքերով թղթերը ոչ մի իրավական ուժ չեն ներկայացնում.

«Կառուսելի էֆեկտը չի կարող գործել, որովհետեւ քվեաթերթիկի վրա պետք է դրոշմակնիք փակցվի։ 100 հատ չհրկիզվող պահարանով տալիս եմ հանձնաժոցովի համապատասխան անդամին, ով տալիս է համապատասխան 100 կտրոնը»,- բացատրեց Ռուբեն Պողոսյանը։ 

Նախագահը հավելեց, որ հանձնաժողովի անդամին հանձնարարված է հսկել քվեաթերթիկներն ու ծրարները։  

10/17 ընտրատեղասը (Նոր Արեշի 9 փողոց 54 հասցեում  է գտնվում՝ 43-րդ դպրոցում) կա 1950 ընտրող: Ժամը 9:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 100 ընտրող։

 Ազնիվ Սիրադեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter