Սարքերը միշտ չէ, որ ճանաչում են անձնագիրը
Ժամը 08։00-ի դրությամբ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի 8-րդ ընտրատարածքի 1-ին ընտրատեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությունը սկսվեց օրենքով սահմանված կարգով։ Այստեղ գրանցված է 2085 ընտրող։ Ժամը 08։01-ին մոտեցավ առաջին ընտրողը։ Անձը հաստատող փաստաթուղթը ստուգող սարքերն այստեղ երբեմն չեն ճանաչում անձնագրերը առաջին փորձից: Այստեղ հանձնաժողովի նախագահը ներկայացնում էԲՀԿ-ն, քարտուղարը՝ ՀՀԿ-ն։ Տեղական դիտորդներից ընտրատեղամասում գրանցված են «Քաղաքացիական դիտորդ»-ը եւ «Իրավունքի Եվրոպա» միավորումը։
Գայանե Պողոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել