«Պարոն Մարտիրոսյան, այսօր ձեր բենեֆիսն է, ես ձեզ շնորհավորում եմ»
Այսօր Ազգային ժողովը մի շարք քվեարկություններ անցկացրեց, որպեսզի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեն օրենքների նախագծերը: Մոտ 20 տասնյակ օրենքի նախագծեր ընդունելուց հետո, վեարաքվեարկության դրվեց նաեւ ««Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այսօր գրանցվել էր 84 պատգամավոր եւ քվորումն ապահովված էր: Սակայն, երբ երեկ պատգամավորների կողմից չընդունված վերը նշված օրինագիծը դրվեց վեաքվեարկության, համակարգը սկսեց չաշխատել: Վարման կարգի վերաբեյալ իրար հետեւից ելույթներ ունեցան ընդդիմության եւ ՀՀԿ-ի պատգամավորները:
Այնուամենայնիվ, համառ ջանքերով, նույնիսկ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումով 67 կողմ ձայնով ընդունվեց ««Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Հետո ընդունվեց նաեւ 2012թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշ Շահբազյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը չի մասնակցել, ինչպես ««Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի, այնպես էլ բյուջեի նախագծի քվեակություններին` արտահայտելով իր բոյկոտը:
«Մենք այդպես էլ հասկացանք, դա ոչ միայն բոյկոտ էր, այլեւ ուրիշ անուններ էլ կարելի էր տալ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Հետո մի քանի անգամ ձայն խնդրեց Արմեն Մարտիրոսյանը, ինչին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Պարոն Մարտիրոսյան, այսօր ձեր բենեֆիսն է, ես ձեզ շնորհավորում եմ»:
Քիչ առաջ քվեարկության դրվեց նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ-ի հարցապնդումը: Այն մերժվեց 13 կողմ, 43 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Ժառանգություն» խմբակցությունը կողմ է քվեարկել այդ հարցապնդմանը:
Նշենք, որ բոլոր քվեարկություններին ներկա էին կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել