HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀԿԿ-ի նախագահը համոզված է, որ արդար ընտրությունների դեպքում կհավքեն 15-20 %

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի պետդումայի ընտրությունների արդյունքում Ռուսասատանի կոմունիստական կուսակցությունը (ՌԿԿ) պետդումայում երկրորդն է:  Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի խոսքերով` իրենց ոգեշնչում է այդ «փայլուն հաղթանակը», չնայած «Եդինայա Ռոսիյա» («ԵՌ») իշխող կուսակցության կատարած ընտրակեղծիքներին: Մինչ վերջինս համոզված էր, որ հաղթանակը միանշանակ իրենն է, ՌԿԿ-ն ավելի արդյունավետ քարոզարշավ կազմակերպեց: Մինչդեռ «Պուտինն ու Մեդվեդևը հեռուստաէկրաններից չէին իջնում», իսկ դրանից առաջ «մեկը մյուսին դարձնում էր նախագահ, մեկը մյուսին նշանակում էր վարչապետ»:

ՀԿԿ ղեկավարի խոսքերով` ստացվում է, որ ամեն ինչ որոշված էր, և ժողովուրդն այլևս անելիք չունի: Նրա կարծիքով`իրականում «ԵՌ»-ի համար սա պարտություն է, որովհետև տարբեր տեսակի լծակներ օգտագործելով` արդյունքում 15% պակաս ձայն է հավաքել նախորդ ընտրություններ համեմատ: Իսկ Մեդվեդևը հիմա «թաթա է տալիս» այն նահանագապետներին, որոնք բավարար ձայներ չեն հավաքագրել: Ռ. Թովմասյանի տվյալներով, «ԵՌ»-ն իրականում հավքել է ձայների 25%-ը:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններում իրենց մասնակցությանը` Ռ. Թովմասյանը նշեց, որ այդ հարցում կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնցից առաջնայինը 8 մլն վճարելն է մասնկացության համար: Բայց նա հավաստիացրեց, որ իրենք կգտնեն անհարաժեշտ գումարը և անպայման կմասկացեն առաջիկա ընտրություններին: Իսկ արդյունքները կախված են ժողովորդից, որը և պետք է ընտրի` գնա՞լ Ռուսասատանի ճանապարհով, թե՞ ոչ:

«Մեր հնարվորությունները բարձր են, եթե մեզ վրա ճնշում չլինի», - հայտարարեց ՀԿԿ ղեկավարը: Նա համոզված է, որ եթե լինեն արդար ընտրություններ, ապա իրենք կկարողանան հավաքել շուրջ 15-20 % ձայն: Նրա խոսքերով` ժողովուրդն այլևս չի դիմանում, նա իր հույսը կապել է սոցիալիզմի հետ, ինչի վառ ապացույցը Ռուսասատանի օրինակն է:

Մյուս կողմից` ՀԿԿ ղեկավարը համոզված է, որ «երբեք չի եղել ու չի էլ լինելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն» և թող «ոչ ոք չկասկածի, որ կեղծիքներ լինելու են»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter