Ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քարոզարշավ` Երևանում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քարոզարշավ: Այժմ Երևանում կարող ենք տեսնել մի շարք ավտոբուսներ /33 և 36/, որոնց վրա արտաքին գովազդ է փակցված: Գովազդը պարունակում է թեժ գծերի համարներ ընտանեկան և սեռական բռնության զոհերի համար: Բռնության ենթարկված անձիք կարող են անվճար և պահապնելով անանունությունը զանգահարել թեժ գծերին` ստանալով համապատասխան աջակցություն:
Այսօր Հայաստանում բազմաթիվ բռնության դեպքերի մասին ենք լսում, թերևս բռնության երևույթը միայն Հայաստանին և հայերին չէ, որ բնորոշ է: Այն ճանաչվել է իբրև գլոբալ խնդիր, որի դեմ պետությունը և հասարակությունը պետք է պայքարեն միասին:
Կոնֆլիկտների լուծումը բռնության կիրառման միջոցով պատժվում է բազմաթիվ երկրներում, և Հայաստանը չպետք է բացառություն լինի:
Ընտանեկան բռնությունը իր բացասական ազդեցությունն ունի նաև երեխաների վրա: Նրանք դառնում են հուզական անկայուն և ձեռք են բերում հակվածություն հետագայում դառնալու բռնարար, քանի որ ընդօրինակում են բռնարար վարքը և չեն տեսնում առողջ ընտանիքի մոդել: Այդ պատճառով կանայք չպետք է լռեն, յուրաքանչյուրս` ընկեր, բարեկամ, հարևան, չպետք է լռի: Բռնարար վարքը չպետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել