HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Սամվել Ալեքսանյանի միլիոնները, հողատարածքներն ու տարեցտարի աճող ավտոպարկը

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններին ևս առաջադրվել է: Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 91-րդն է, իսկ տարածքային ցուցակում՝ Մալաթիա-Սեբաստիա ընտրատեղամասում:

Սամվել Ալեքսանյանը ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդպիսով, Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել  8 հողամաս, որից մեկը՝ վարձակալություն, եւ 4 շինություն:

Սամվել Ալեքսանյանը շինություն և հողատարածքներ ունի Ծաղկաձորում: Մասնավորապես՝ «Ծաղկաձոր Մարիոտ» հյուրանոցի և Կեչառիս վանական համալիրի մոտակայքում:

Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել է շարժական 6 գույք՝ հիմնականում թանկարժեք ավտոմեքենաներ:

Սամվել Ալեքսանյանի ավտոպարկը

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները կազմել են 340 մլն 500 հազար դրամ և 8 մլն 100 հազար դոլար:

2016-2017 հարկային տարում Սամվել Ալեքսանյանը 6,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից: «Կարմիր առագաստներ» և «ԱՎՍ» ՍՊԸ-ներում էլ բաժնեմաս ունի, որտեղից շաբաբաժինը կազմել է 4,4 և 5,8 մլն դրամ:

Եվս երեք ընկերություններից՝ «Ալեքս գրիգ», «Ա և Գ», «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ներից վարձավճար է ստացել համապատասխանաբար 1,1 մլն, 1,2մլն և 1,6 մլն դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր