
«Հետքի» հոդվածին արձագանքել են. բազմանդամ ընտանիքի կենցաղային պայմանները կբարելավվեն
Ֆեյսբուքյան օգտատերերի «Օգնենք կարիքավորներ ընտանիքներին» խումբն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը: Խմբի անդամներն անցած կիրակի այցելել են Արտաշատում բնակվող Մանուկյանների ընտանիքին, որտեղ 5 անչափահաս է մեծանում:
Հանգանակված գումարով ընտանիքի համար կով, հավեր, վառելափայտ, սառնարան, լվացքի մեքենա, էլեկտրական ջեռոց, թեյնիկ, հեռուստացույց, DVD-նվագարկիչ, վարսահարդարման պարագաներ են գնվել (ընտանիքի ավագ դուստրը՝ 16-ամյա Քրիստինեն, ցանկանում է վարսավիր դառնալ), ինչպես նաև սնունդ, հագուստ, կոշիկներ, գրենական պիտույքներ:
![]() |
![]() |
Խմբի ջանքերով անասնագոմի վերանորոգման աշխատանքներ են սկսվել, անդամներից մեկը խոստացել է տան պատուհանները տեղադրել (դրանց հիմնականում փոխարինում են «ցելոֆանները»): Ընտանիքը նաև հովանավոր ունի, որ յուրաքանչյուր ամիս դրամական օգնություն կհատկացնի:
Մեկնաբանել