HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ» ՓԲԸ պատվիրակության հետ քննարկվել են հետագա գործակցության ուղղությունները

Փոստային կապի ծառայությունների մատուցման և հետագա գործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Հայփոստ»  ՓԲԸ պատվիրակության հանդիպման ժամանակ:

Քաղաքապետը նշել է, որ «Հայփոստ»-ը հանդիսանում է մշտական գործընկեր կազմակերպություն և քաղաքապետարանը պատրաստ է շարունակել հետագա համագործակցությունը;

Տարոն Մարգարյանը կիսելով իր մտահոգությունը ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված, նշել է, որ քաղաքացիների կողմից գույքահարկի և այլ հարկատեսակների գանձումների մասին տեղեկությունները ստացվում են ուշացումներով, ինչը որոշ առումով խնդիրներ է ստեղծում մուտքագրված գումարների տեղեկատվության ամբողջացման, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ անգամ անհանգստացնելու առումով:

«Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը դիտարկելով որպես առաջնահերթություն, Տարոն Մարգարյանն ընդգծել է ամենօրյա օպերատիվ և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ, Հայաստանի հավատարմագրային կառավարիչ Ջուան-Պաբլո Գեչիդջյանը նշել է, որ ծառայությունների որակը բարձրացնելու առումով ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ներդնել մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կստանան նաև բարձրացված հարցերը:                   

Ներդրվող ծրագրերի արդյունքում «Հայփոստ»-ի բոլոր բաժանմունքները համաժամանակյա ռեժիմով կապ կունենան գլխամասային գրասենյակի հետ, ինչը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել աշխատանքը և տեղում շտկել հնարավոր թերացումները:

Հանդիպման ավարտին  Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter