HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրամիության հետ Շարժունակության շուրջ գործընկերությանը նվիրված համաժողով Երեւանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) այսօր` դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված Եվրոպական Միության հետ Շարժունակության գործընկերությանը: Համաժողովի նպատակն էր քննարկել Արեւելյան հարեւան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը եւ 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Եվրոպական հանձնաժողովի եւ ՄՄԿ փորձագետները քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության իրականացման ընթացակարգերը: Մոլդովայի եւ Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին նմանատիպ գործընկերությունների իրականացման փորձը համապատասխան երկրներում:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով, ողջունելով համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը, ընդգծեց, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաեւ ավելի լայն` Եվրոպական Միության հետ միջմարդկային շփումների դյուրացման եւ ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշեց, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի եւ տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձեւավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում թիրախային ծրագրեր եւ կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter