HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների մուտքն արգելել են, գազի ծառայությունն էլ գազազրկել է տունը

Դեկտեմբերի 7-ին` ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 14 շենքի 52-րդ բնակարանի հատակը գերտաքացած է. ներքևի բնակարանում (թիվ 49 բնակարան) հնարավոր է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել  ոստիկանության  և «1-04» ծառայության հերթապահները:

Տեղում պարզվել է, որ թիվ 52 բնակարանի հատակը գերտաքացած չէ, իսկ թիվ 49 բնակարան մտնել չի հաջողվել: Բնակիչները մերժել են ոստիկանների պահանջը և հրաժարվել են բացել բնակարանի դուռը` հավաստիացնելով, որ բնակարանում հրդեհի վտանգ չկա:

Դեպքի վայր ժամանած «1-04» ծառայության աշխատակիցները  բնակարանը գազազրկել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter