Երկնքից կես քայլ ներքեւ (ֆիլմ)
«Հետքի» այս ֆիլմը Լոռու մարզի Շնող գյուղի սարերում տարվա մի քանի ամիսն անցկացնող գյուղացիների՝ սարվորների մասին է:
Այս զմրուխտե սարերում նրանք ապրում են բնության հետ հաշտ ու խաղաղ: Սակայն սարի կյանքն էլ իր հեշտ ու դժվար կողմերն ունի: Այս մարդիկ, կարծես, կտրվել են գյուղական անցուդարձից, քաղաքականությունից եւ խնդիրներից:
Նրանց համար նորություններ լսելու, լրատվությանը հետեւելու աղբյուրը դառնում են փոքրիկ ռադիոընդունիչն ու, իհարկե, գյուղ գնացող-եկող մարդիկ:
Սարվոր շնողցիների հետ խոսել ենք ոչ թե հոգսերից ու կենցաղից, այլ ազատության, երջանկության, անկախության մասին նրանց ընկալումներից:
Շնողցի Ամասիկ Մեհրաբյանն ասում է. «Երկիրը երկինքն ու գետինն է՝ իրար հետ միացրած, դրանց գեղեցկացնողը մարդն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել