HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր ավտովթար. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, 2-ը` դիմել փախուստի

Երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ԼՏ 860 համարանիշի և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 06 ԼՏ 330 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Վանաձորի թիվ մեկ հիվանդանոց են տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ի վարորդ, 37 ամյա Սարգիս Սիմոնյանը և 34 ամյա ուղևոր Մարինե Շահբազյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ականատեսները պատմել են, որ վթարից հետո «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայից երկու հոգի դիմել են փախուստի: 











Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter