HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ. ավտոմեքենաների շարժիչի հատվածն այրվել է

Այսօր`ժամը 07:00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

«Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:09-ին, մարվել` 07:27-ին: Այրվել է Ս. Մինասյանին պատկանող «ՎԱԶ-21115» մակնիշի 01 ՕԼ 795 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սարքերի վահանակը»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Նույն աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երեկ՝ ժամը 17:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն հրդեհը մարվել է տեղի ուժերով: 

Այրվել է Աշոտ Մինասյանին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 68 ՕԼ 855 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter