HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Լարսում մնացած 150 հայկական մեքենայից 60 բեռնատար հատել է սահմանը

Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել է հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենա, ևս 20-ը կանցնի օրվա ընթացքում: Առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Հիշեցնենք, որ առատ ձյան և բքի պատճառով 150-ից ավելի մեքենա մնացել էր Վերին Լարսի անցակետում, և դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում՝ քարշային շղթաների օգնությամբ (վերելքներում՝ ամրացված առաջից, վայրէջքներում՝ հետևի մասից):

Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Մեքենաները կշարժվեն թունելներով՝ ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter