Թունավորվել են շմոլ գազից
Դեկտեմբերի 4-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով «Արմենիա» կենտրոն են տեղափոխվել Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 32 տան բնակիչներ՝ 1979 թ. ծնված Ա.Մովսիսյանը, 1996 թ. ծնված Է.Հակոբյանը և 1995 թ. ծնված Ա Հակոբյանը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Դեկտեմբերի 3-ին գազից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Քանաքեռի 8-րդ փողոցի թիվ 7 շենքի 6-րդ բնակարանի բնակիչներ՝ 2004 թ. ծնված Վիկտոր և 2007 թ. ծնված Գոհար Վանցյանները: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Իսկ դեկտեմբերի 2-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ՝1991 թ. ծնված Կամետա Աթոյանը և 1988 թ. ծնված Արման Հակոբյանը շմոլ գազից թունավորման նախանշաններով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել