HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Արարատի «Արբիտ» նավթամշակման գործարանում

Այսօր՝ ժամը 09.33-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում հերթապահության ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է մազութի 200 տ տարողություն, և հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել 09.54-ին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter