HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի հաշմանդամ մարզիկները վերջին շրջանում արձանագրել են մեծ հաջողություններ

Հաշմանդամների համաշխարհային օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է հաշմանդամների «Փյունիկ» միություն: Նրան ուղեկցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Տիգրան Սարգսյանը զրուցել է հաշմանդամների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, գործունեությանը և ծրագրերին:

Ինչպես տեղեկացրել են Տիգրան Սարգսյանին, հաշմանդամ մարզիկները, որոնք մարզումներն անցկացնում են միությունում, վերջին շրջանում արձանագրել են մեծ հաջողություններ: Մասնավորապես, Ուկրաինայում կայացած սլավոնական երկրների բաց առաջնության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են ոսկե և բրոնզե մեդալներ, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունում անցկացված հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ մեկ արծաթե մեդալ: Այժմ մարզիկները նախապատրաստվում են մասնակցելու 2012 թ. Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին:

Հաշմանդամների «Փյունիկ» միությունում գործում են կրթական, արհեստների և արվեստների ուսուցման, մարզական և այլ խմբակներ: Միության նպատակն է նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը, օգտագործել սպորտը՝ որպես ուժեղ մարմին և հոգի ձևավորելու միջոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter