Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսևորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել