Աշխատանքից ազատվել են ԲՍՓ համակարգի մի շարք աշխատակիցներ
Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակիցներ:
Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովներիժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:
Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը:
Յուրաքանչյուր տարածքի համար, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ, նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել