
«Առավոտ». «Տղաս 8 տարեկան է: Չեմ ուզում՝ մեծանա»
Երեկ ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին համեմատել է երիտթուրքերի հետ. «22 տարի ապրել եմ Հայաստանում: Արմատներ եմ գցել: Իսկ հիմա ինձ կացության կարգավիճակ չտալով՝ արմատախիլ են անում: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում մի գիրք կարդացի, որտեղ գրված էր, որ 15 թվականին երիտթուրքերը Խարբերդը հայաթափ անելուց առաջ 5 օր ժամանակ էին տվել: Ռոբերտ Քոչարյանի տված 2008-ի հետմարտիմեկյան հրամանը, որով ինձ պիտի արտաքսեին Հայաստանից, էնքան է նման այդ երիտթուրքերի հրամանին: Ես 15 թվին արմատախիլ եղած հայի սերունդ եմ, ու հիմա 2 անգամ իմ հայրենիքից ինձ արմատախիլ անել ցանկացողը ո՞նց կարող է հայ լինել: Հարց եմ տալիս ու չունեմ պատասխան: Մի՞թե մարդ կարող է երիտթուրքերի աստիճանի ցածր լինել»:
Պարոն Հացպանյանի այս դիտարկման վերաբերյալ aravot.am-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Սարգիս Հացպանյանը, իր իսկ խոստովանությամբ, մի քիչ ամաչելով ասաց, որ իրեն իրավական առումով Հայաստանում պահում է իր որդին. «Տղաս դպրոցում ասում է՝ գիտեք, ես եմ պապայիս պահում այստեղ: Այսինքն՝ միջազգային օրենքով, որին Հայաստանը միացել է, իրավունք չունեն մարդուն արտաքսել, քանի դեռ երեխաներն անչափահաս են: Տղաս 8 տարեկան է: Չեմ ուզում՝ մեծանա»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել