HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ ամիս Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: 

ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ:  

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: 

Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter