
Պատգամավորը կենսագրություն չունի՞
Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների շուրջ ծագած աղմկահարույց գործերն այնքան են շեղել ԲՀԿ խմբակցությանը, որ նույնիսկ իրենց պատգամավորների մասին են մոռացել:
Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը հրաժարվեց մանդատից, նրա տեղը զբաղեցրեց Մուշեղ Պետոյանը: Նա արդեն մեկ ամիս է՝ պատգամավոր է, սակայն Ազգային ժողովի կայքէջում նրա մասին որեւէ կենսագրական տվյալ չկա: Միայն գրված է, որ նոյեմբերի 3-ից ԲՀԿ խմբակցության անդամ է:
Ազգային ժողովից տեղեկացրին, որ Մուշեղ Պետոյանն իր կենսագրական տվյալները չի ներկայացրել համապատասխան բաժին:
Կենսագրական տվյալների բացակայության պայմաններում լրագրողները Մուշեղ Պետոյանի մասին ընդամենը մեկ բան գիտեն: 131 պատգամավորից նա էր այն «խիզախը», ով Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին՝ բյուջեի քննարկման ժամանակ, միայնակ էր մնացել դահլիճում, իսկ Էկոնոմիկայի նախարարն այդ պատճառով նրան պատվի արժանացրեց՝ դիմելով «հարգելի պատգամավորներ» արտահայտությամբ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել