
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ապարանի, Գավառի, Թումանյանի, Վանաձորի, Մարտունու տարածաշրջանների և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել