
ԲՀԿ-ում «տարօրինակ զուգադիպությունները» նկատել են
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղեկություններ չունի՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը Դուբայից հեռախոսազրույց ունեցե՞լ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե՞ ոչ:
Նշենք, որ այսօր մամուլը գրել է, որ վերջին օրերի ԲՀԿ-ի ակտիվիստներին ձերբակալելու հետ կապված Գագիկ Ծառուկյանը Դուբայից հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ, վերջինս էլ ասել է, թե «դրանք դեռ ծաղիկներն են»:
ԲՀԿ-ի նկատմամբ ոստիկանական «օպերացիան» թափ առավ հատկապես ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական արտահայտվեց ԲՀԿ-ի հասցեին եւ չբացառեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:
«Մենք եւս տարօրինակ զուգադիպություններ նկատել ենք: Այս պահին հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Բոլոր փաստերը համադրելուց, քննարկելուց եւ վերլուծություններից հետո միայն կկարողանանք գնահատականներ տալ»,- ավելացրեց Խաչիկ Գալստյանը:
Մեկնաբանել