HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԳՆ-ն պարզաբանում է

Հայաստանի քաղաքացի Միհրան Գալստյանը դիմել է «Հետքին»՝ հայտնելով, որ մեկուկես ամիս է` երկու տարով ելքի վիզա ստանալու նպատակով դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան և արձագանք չի ստանում։

Հրապարակման վերաբերյալ երեկ Արտաքին գործերի նախարարությունից պարզաբանում ենք ստացել, որ ՀՀ քաղաքացի Միհրան Գալստյանը ՌԴ-ում ՀՀ հյուպատոսական բաժին է դիմել այս տարվա նոյեմբերի 15-ին՝ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով:

«Դեսպանության հյուպատոսական ծառայության կողմից՝ ըստ կարգի ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Գալստյանը ՀՀ պետական բյուջեի նկատմամբ չկատարված պարտավորություններ ունի: Տվյալ պարագայում դիմումը դիտարկվում է հատուկ ընթացակարգով»,-ասվում է նախարարության պարզաբանման մեջ։
Նախարարությունը նաև հավելել է, որ Գալստյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայությունը տեղեկացրել է իր հարցի լուծման համար ժամանակ պահանջող խորչընդոտների մասին և հարցը քննարկվել է դեսպանությունում` դիմողի ներկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter